HomeSearch › Job

Վաճառող(ուհի)

DavDali LLC

Երևան, Երևան, Armenia

Job at a glance

Երևան, Երևան, Armenia
Location
DavDali LLC
Employer

Նկարագրություն Պահանջվում է վաճառող(ուհի)-խորհրդատու Ավելի քան 15 տարի հաջողությամբ գործող լյուքս դասի բրենդային հագուստի խանութների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող-խորհրդատուի։ Եթե սիրում եք մարդկանց հետ շփվել, հետաքրքրվում եք նորաձևությամբ և ցանկանում եք աշխատել կայուն ու վստահելի ընկերությունում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։ Ավելի քան 15 տարվա հաջող գործունեություն Խանութներ Նոր Նորքում, Դավթաշենում, Ավանում և Ավան-Առինջում Մշտական հաճախորդների մեծ բազա Կայուն աշխատանք ամբողջ տարվա ընթացքում Ժամանակին վճարվող աշխատավարձ Աշխատավարձի աճի հնարավորություն Աշխատավարձ՝ 225.000 – 300.000 դրամ Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր Աշխատաժամեր՝ 09:30 – 21:45 Յուրաքանչյուր հերթափոխում աշխատում է ընդամենը 2 աշխատակից Ջերմ, ընկերական և աջակցող թիմ Գեղեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն Պարտականություններ՝ Հաճախորդների բարեհամբույր սպասարկում Հագուստի և աքսեսուարների ընտրության հարցում խորհրդատվություն Ապրանքների ներկայացում և վաճառք Խանութի կարգուկանոնի և ապրանքների դասավորվածության պահպանում Մենք փնտրում ենք՝ Պատասխանատու և բարեհամբույր աշխատակցի Շփվող և ակտիվ անձնավորության Կոկիկ և կազմակերպված թեկնածուի Մարդու, ով սիրում է աշխատել մարդկանց հետ Մեր թիմում գնահատվում է փոխադարձ հարգանքը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք հնարավորինս ճկուն մոտենալ աշխատանքային գրաֆիկին և աջակցել մեր աշխատակիցներին։ Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։ Աշխատանքի վայրեր՝ Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Ավան-Առինջ Հեռախոս՝ 098 108 269 Միացե՛ք մեր թիմին և դարձե՛ք 15 տարվա պատմություն ունեցող կայուն ու զարգացող ընկերության մի մասը։

Search all live jobs — free, no account →