Job at a glance
Աշխատանքի նկարագրություն Փնտրում ենք փորձառու և ստեղծագործ մարքեթինգի մասնագետի, ով կղեկավարի ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, կմշակի և կիրականացնի արդյունավետ մարքեթինգային արշավներ՝ ուղղված բրենդի զարգացմանը, ճանաչելիության բարձրացմանը և բիզնես նպատակների իրագործմանը։ Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք Աշխատանքային գրաֆիկը ` երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-ից 19։00 Գտնվելու վայրը ՝ Վուդս Կենտրոն (գործում է անվճար ավտոբուս) Պահանջներ Մշակել և գործարկել երկարաժամկետ և կարճաժամկետ մարքեթինգային ռազմավարություններ՝ բիզնես նպատակներին համապատասխան։ Հստակեցնել ընկերության շուկայական դիրքավորումը և ապահովել բրենդի ճանաչելիության բարձրացումը։ Պլանավորել և կառավարել մարքեթինգային արշավները՝ կիրառելով մարքեթինգի ամբողջական գործիքակազմը (թվային մարքեթինգ, արտաքին գովազդ, ինֆլուենսեր մարքեթինգ, email և մոբայլ մարքեթինգ և այլն)։ Մշակել և կառավարել ATL (Above The Line) և BTL (Below The Line) մարքեթինգային գործընթացները՝ բրենդի տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Իրականացնել շուկայական հետազոտություններ և վերլուծություններ։ Պարբերաբար չափել մարքեթինգային գործողությունների արդյունավետությունը և բարելավել ըստ համապատասխան մետրիկաների՝ ROI, CPA, ROMI և այլն։ Պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը կատարած աշխատանքի վերաբերյալ։ Պարտականություններ Առնվազն 3 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում: Meta Business Suite, Meta Ads Manager, Google Ads (Search, Display, YouTube), LinkedIn Ads (B2B), Mobile Marketing, Email Marketing, Power Point, Canva, Google Workspace գործիքակազմի և ծրագրերի իմացություն։ Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։ Արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն: Թիմային համագործակցության և հաղորդակցման զարգացած հմտություններ: Պատրաստակամություն ուսումնասիրելու ոլորտային թրենդերը և գրանցելու պարբերական մասնագիտական աճ Սեղմ ժամկետներում աշխատելու, ընկերության գործունեության ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված շաբաթ-կիրակի կամ աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն Wrike և CRM ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն: